«Լուսանշան» ՊՈԱԿ-ը պետբյուջե կվերադարձնի շուրջ 210 մլն դրամ
Advertisement 1000 x 90

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը պետբյուջե կվերադարձնի շուրջ 210 մլն դրամ

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2016-2018 թթ. արած խախտումների համար պետբյուջե է վերադարձնելու նախնական հաշվարկներով շուրջ 210 մլն դրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2014-2015 և 2016-2018 թ. ընթացքում երկու տնօրեն է ունեցել: 2016-2018 թթ. բոլոր խախտումների համար պետբյուջե են վերադարձնելու 210 մլն դրամ: 2014-15 թթ. համար դեռևս որևէ նորություն չունենք»,- նշել է Սանասարյանը:

ՊՎԾ պետի խոսքով` իրենք «Լուսանշան» ՊՈԱԿ-ում գործողություններն արագ են իրականացրել, որպեսզի հետքերը չվերանան:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ը ոստիկանության ենթակայության տակ էր ու լուծարման գործընթացի մեջ էր գտնվում: Այստեղ արագ արեցինք մեր գործողությունները, որպեսզի հասցնենք. հետքերը շատ չվերանան»,- նշել է նա:

Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել նաև «Լուսանշան» ՊՈԱԿ-ի աշխատանքներն այժմ իրականացնող «Ուկրինվեստ» մասնավոր ընկերությունում. «5 փողոց ենք ընտրել, որոնցից 3-ում ոչինչ արված չէր, բայց ՃՈ աշխատակիցները չարված գործը որպես արված էին ստորագրել: Այս բոլոր խախտումները վերականգնվել են: Ինքներդ տեսնում եք, որ Երևանի փողոցներն ավելի լավ են գծանշված, քան նախկինում: Այս ամենը նաև մեր գործունեության արդյունքն է»:

Սանասարյանի խոսքով` կազմակերպությունը խախտումներ են կատարվել նաև թավշյա հեղափոխությունից հետո:

«Մինչև հունիս ամիսը նախնական 30-35 մլն դրամ է կազմել խախտումների գումարը: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2018 թ.: Հեղափոխությունից հետո նույնպես խախտումներ են արվել»,- ասել է Սանասարյանը՝ նշելով, որ այժմ ամփոփվում են կազմակերպության հուլիս ամսին կատարած աշխատանքները: