«Այդ դեպքում անհասկանալի է, թե մեկ տարի անց ովքե՞ր էին հեղափոխություն անում»
Advertisement 1000 x 90

«Այդ դեպքում անհասկանալի է, թե մեկ տարի անց ովքե՞ր էին հեղափոխություն անում»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարկած
«Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են»։

2017թ. ընտրությունների ժամանակ մոտ 2 588 947 ընտրողի ցուցակ է հրապարակվել, որից ընտրություններին մասնակցել են 1 574 947 ընտրող։
Որից հետո ընտրությունների մասնակիցների ցուցակները հրապարակվեցին, սակայն լուրջ կեղծիքներ մինչ օրս չի հայտնաբերվել։ 1,5 միլիոն մասնակիցների թիվը խիստ կասկածելի է, ասեմ ավելին, անհավանական է թվում։

Անհավանական է թվում նաև այն, որ նրանց մոտ 50%-ը ՀՀԿ-ին է ձայն տվել։ Այդ դեպքում անհասկանալի է, թե մեկ տարի անց ովքե՞ր էին հեղափոխություն անում։

Եթե համարենք, որ ՀՀԿ-ին ձայն տվողների մոտ կեսը հանուն Նժդեհի է ՀՀԿ-ին ձայն տվել, իսկ մյուս կեսը՝ հանուն փողի, ապա ամենակոպիտ հաշվարկներով ՝ մոտ 100 միլիոն դոլար ընտրակաշառք է բաժանվել, հաշվի առնելով նաև տասովշիկների եկամուտը։ Այդ դեպքում լուրջ տնտեսական աճ կարձանագրվեր ու առևտրի շրջանառության ավելացում։

Առաջանում է հարց, ինչպե՞ս է այդ թիվը ստացվել։ Ըստ տրամաբանության, երկրից բացակայողների անունները գրանցվել են մի քանի անգամ, հիմնականում նորակառույց ու չբնակեցված շենքերում։ Դրա պատճառով էլ հայտնաբերվում են մարդիկ, որոնք մի քանի հասցեներում են գրանցված։ Դրա համար ընդամենը պետք է այդ շենքերի հասցեներում գրանցված ընտրողների ցուցակները ստուգել։

Հիմա ուշադրություն

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այդ ցուցակների խնդիրը, որքան հասկանում եմ, չի պարզաբանվել։ Վարկածի ճիշտ լինելու դեպքում հասկանալի է, որ այդ ցուցակների կազմմանը մասնակցել են նաև ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցները։ Հայաստանում գտնվողների թիվը անձ-առ-անձ հայտնի է, խոսքը ՍԷԿՏ համակարգի տվյալների մասին է։

Գործող իշխանությանն ընդամենը 10 րոպե է պետք՝ իմանալու համար, թե 2017-ին իրականում որքան ընտրող է եղել Հայաստանում և այդ 1,5 միլիոն թիվն ինչպես է ստացվել։

Հիմա եզրակացություն

Ընտրողների ցուցակների կեղծումը ծանրագույն պետական հանցագործություն է և ինչպես կարելի է խոսել արդար ու օրինական ընտրությունների մասին, եթե այդ ցուցակների հնարավոր կեղծման խնդիրը պարզված չէ ու նույն անձինք մասնակցելու են ընտրությունների կազմակերպմանը»։



Նման նյութեր