Նարինե Մկրտչյանի գրառումը. «Շարմազանովն ասում է, որ Ազգային ժողովը ցրելու ոչ մի պատճառ չկա, որ այն գործում է բնականոն, և որ գործող ԱԺ-ի ընտրությունների արդյունքները ոչ մի քաղաքական ուժ չի բողոքարկել, այդ թվում և «Ելքը»:
Ազգային ժողովը ցրելու երկու հիմնավոր պատճառ կա. այն լեգիտիմ չէ, ձևավորվել է պետական հրահանգավորմամբ, համատարած ընտրակաշառքներով և ընտրակեղծիքներով: Եվ կարևոր չէ, թե բողոքարկե՞լ են, թե ոչ արդյունքները: Գուցե չեն բողոքարկել Սերրժի հետ քաղաքական պայմանավորվածությունների՞ արդյունքում, բայց եթե բողոքարկեին անգամ, Գագիկ Հարությունյանը վավերացնելու էր ԿԸՀ-ի թվերը: Հիմա էլ ՀՀԿ-ն կասեր, որ ՍԴ-ն վավերացրել է ընտրությունների արդյունքները:
Բայց մենք հո գիտենք, որ ՍԴ-ն Հայաստանում իշխանության բռնազավթման աջակից կառույց է եղել:
Խորհրդարանը ցրելու համար ուղղակի պետք է վեր հանել ընտրակեղծիքները և գործող ԱԺ-ն հայտարարել ոչ լեգիտիմ:
ԱԺ-ն ցրելու երկրորդ հիմնավոր պատճառի մասին էլ վաղը կգրեմ:
Ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է արագ ցրել Ազգային ժողովը»: