Պատճառը քթի ծակի բացակայության և խիստ էսթետ լինելու մեջ չէ. Կարեն Անտաշյան
Advertisement 1000 x 90

Պատճառը քթի ծակի բացակայության և խիստ էսթետ լինելու մեջ չէ. Կարեն Անտաշյան

Կարեն Անտաշյանի գրառումը.

Իսկ ձեր մտքով երբևէ չի՞ անցել, թե ինչու է քաղաքապետարանը կանաչապատման հոդվածով 100-ավոր միլիոնների հասնող իր բյուջեն հիմնականում ծախսում «գեղեցիկ ձևավորման լուծումներով և ծաղկային կոմպոզիցիաների համադրությամբ» բանի վրա, որը ոչ այլ ինչ է, քան միամյա, մանրակրկիտ լիքը խնամքի ջանք պահանջող ծաղիկների ներմուծում, հատային տնկում, վատ ադապտացիայի պատճառով անընդհատ վերատկնում, ձեռքով աշխատատար քաղհան, օրնիբուն ձեռքով ջրում և այլն։

Մինչ շատ հանգիստ սիզամարգերում կարելի էր բազմամյա ծաղկող և մշտադալար ցածրաճ թփեր աճեցնել, իսկ խնայված միջոցները ուղղել ասեղնատերև մշտադալար անտառներ տնկելուն օրինակ, ոռոգման համակարգ կառուցելուն, մեռնող այգիների բուսածծակույթը վերականգնելու։

Այսինքն սա նման է նրան, որ թոքերի քաղցկեղով հիվանդ մեկը գնա կրծքերը մեծացնելու վիրահատության։ Ո՛չ, պատճառը քթի ծակի բացակայության և խիստ էսթետ լինելու մեջ չէ։

Ես ենթադրում եմ, որ այսպես, նախ ծաղկազարդ սիզամարգի մոտով տրանսպորտային մեծ հոսք կա, դա կարելի է իբրև կատարված աշխատանք կոխել ժողովրդի աչքը, հետո, դե ամենակարևորը՝ գնումներ, գնումներ, աշխատուժի երկար, անվերահսկելի ժամեր, լանդշաֆտ դիզայնի ստեղծագործական անչափելի աշխատանք, ծախսային լղոզված հոդվածներ, լվացք, լվացք։



Նման նյութեր