Ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք թե տալը, թե ստանալը. Լենա Նազարյան
Advertisement 1000 x 90

Ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք թե տալը, թե ստանալը. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հրապարակումը.

Խստացվում են ընտրական հանցագործությունների համար պատիժները:

Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում:

Ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ ազատազրկում 2-6 տարի ազատազրկում:

Բայց այս ամենում ամենակարևորը քաղաքական կամքն է: Դպրոցներն ազատագրված են ընտրակեղծիք, հարկադրանք ու ստորաքարշություն անելու պարտադրանքից: Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար և ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք թե տալը, թե ստանալը:



Նման նյութեր