Վահան Ասատրյանի հրապարակումը.
Երբ կառավարության նիստը գեղի կլուբից տարբերվում ա բացառապես միկրոֆոնների առկայությամբ…
…լավ, երեխայի սեռի խտրական ընտրության, ծնելիության ու հարակից խնդիրների մասին էսքան ասել-լսելուց հետո, ոնց ա երկրի կառավարության ղեկավարը իրեն թույլ տալիս կառավարության նիստին հայտարարել «հատկապես ուզում էիք ասեիք տղա երեխաների ծննդյան…», էն երկրի, որ 2010 թվականին աշխարհում Չինաստանից ու Ադրբեջանից հետո նորածինների սեռերի համամասնության խախտման երրորդ ամենավատ ցուցանիշն ուներ աշխարհում՝ 100 աղջկա հաշվով շուրջ 115 տղա…
…կամ ոնց ա գործադիրը ուղիղ դրամական փոխանցումները համարում ծնելիությանը նպաստող գործոն, երբ բազմաթիվ փաստական ու հետազոտական տվյալներ միանշանակ հերքում են դա… լա՛վ, ինչքան անգրագետ ու անթասիբ կարելի ա լինել…