«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե վարչապետի տիկինի շատ արագ տեղավորվել է արարողակարգային պաշտոնական արտոնությունների դաշտում:
Բոլորովին վերջերս ասում են, մի քանի թիկնապահների ուղեկցությամբ եղել է Փարիզում: Տիկին Հակոբյանը մշակութային այցելություններ է իրականացրել, սակայն «չի խորշել» հանրահայտ փարիզյան շոփինգից, այցից պաշտոնական մանրամասներ չկան, սակայն վերջինիս դրես կոդից «շոփինգային» մանրամասներն աչք են շոյում:
Անհայտ է նաև, թե ում հաշվին է իրականացվել տիկնոջ փարիզյան այցը, հատկապես, թիկնապահների ուղևորությունը: Ֆրանսիական կողմի հավաստմամբ, հայկական կողմը խնդրել է թիկնապահների համար զենք կրելու հատուկ թույլտվություն, ինչը զարմանք է հարուցել, որովհետև անհասկանի է, թե Փարիզի փողոցներում, խանութներում և ռեստորաններում ինչից և ումից պիտի պաշտպանեին վարչապետի տիկնոջը մինչև ատամները զինված թիկնապահները»,-գրում է թերթը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: