Մնացական Բիչախչյանի խոսքով՝ օտարերկրյա քաղաքացիների համար գոյություն ունի 3 ռեժիմ՝ ժամանակավոր, մշտական, կացության հատուկ կարգավիճակ. «Ժամանակավորը տրվում է 1 տարի ժամկետով, մշտականը(թեպետ անունը մշտական է) տրվում է 5 տարի ժամկետով։
Կացության հատոիկ կարգավիճակը տրվում է 10 տարի ժամկետով։ Իրենք, որպես կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք, 2002թ. ստացել են կացության հատուկ անձնագրեր՝ 10 տարի ժամկետով, որն ավարտվել է 2012թ.։ Դա ՀՀ քաղաքացու անձնագիր չէ։ Հիմա նախագահի հրամանագրով ստացել են քաղաքացիություն և տրվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից նրանց տրվել են ոչ թե ՀՀ քաղաքացու անձնագրեր, այլ կացության հատուկ անձնագրեր։
Չի կարող անձին երկու անգամ անընդմեջ քաղաքացիություն շնորհված լինել։ Ուրիշ բան է, որ մի անգամ ունեցած, հետո դադարեցրած լինեն, հետո նորից շնորհեն, բայց անընդհմեջ մի հատ Ռոբերտ Քոչարյանն անձնագիր տա, մի հատ էլ մեր նախագահը հիմա տա, դա անթույլատրելի է, նման բան չի եղել»։