«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ»
երիտասարդական, հասարակական նախաձեռնություն
Սիրելի հայրենակիցնե՛ր,
հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում մենք բախվում ենք տարատեսակ երևույթների, թշնամանքի ու ատելության քարոզի, հասարակության խիստ բևեռացման, ժողովրդի բաժանման՝ սև և սպիտակի, որոնք չենք կարող անտեսել և շրջանցնել:
Քաղաքական և քաղաքացիական գործընթացները պետք է տարանջատել և տեղափոխել համապատասխան հարթության վրա՝ արժևորելով մարդու իրավունքներն ու ազատություններն, արժանապատվությունը և խոսքի ազատությունը:
Հաշվի առնելով երկրում ստեղծված այս իրավիճակը, քաղաքական ու քաղաքացիական իրողությունները՝ մի շարք երիտասարդների կողմից նախաձեռնվել է ստեղծել «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը, որը գործելու է ոչ իշխանական դաշտում:
Նախաձեռնության անդամները միավորվել են օրինականության, արդարության, հավասարության, խոսքի ազատության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների ու արժեքների շուրջ:
Մենք կարևորում ենք հետևյալ գործիքակազմի ընտրությունը՝
Երիտասարդներին, քաղաքացիական/հանրային ծառայողներին, անկախ վերլուծաբաններին, լրագրողներին ժողովել տարբեր ձևաչափերում:
Իրականացնել ոչ ֆորմալ և ֆորմալ միջոցառումներ՝ քննարկումներ, դասընթացներ, աշխատաժողովներ, բանավեճեր, խաղաղ երթեր և բողոքի ակցիաներ:
Հարգանքներով՝ Նախաձեռնության ղեկավար՝ Աղվան Պողոսյան