ԵՊՀ շրջանավարտների միավորումը տեղեկացնում է, որ Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում (Ավան 2 և Ավան 3 համալիրների միջնամասում) գտնվող 5300քմ. մակերեսով հողամասում 2018թ. նոյեմբերի 1-ից սկսելու են Երիտասարդական պուրակի կառուցապատման աշխատանքները:
Պուրակի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019թ. հունիսի 1-ին:
Պուրակում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, ամառային բացօթյա սրճարան, շատրվաններ, ձևավորել սիզամարգեր և տնկել թվով 1000 սաղարթախիտ ծառեր, ըեղադրել նստարաններ թվով 80 հատ: Պուրակի ամբողջ տարածքը ցանկապատվելու է, անց է կացվելու ոռոգման ավտոմատ համակարգ, արտաքին լուսավորություն, տեսահսկման համակարգ և այլն։
Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ 50 տարի ժամկետով պուրակի պահպանումն ու սպասարկումն իրականացնելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը:
Պուրակը գործելու է ողջ տարին, ամառային սեզոնին ժամը 07.00-23.00 ընկած ժամանակահատվածում, ձմեռային սեզոնին՝ 09.00-21։00 ընկած ժամանակահատվածում:
Պուրակի կառուցման նախագծանախահաշվարկային արժեքը կազմում է 225 մլն ՀՀ դրամ։
Մուտքը պուրակ լինելու է անվճար։