Ավտոպատահարի հետևանքով ժավելի սպիրտ է լցվել Արփա գետ
Advertisement 1000 x 90

Ավտոպատահարի հետևանքով ժավելի սպիրտ է լցվել Արփա գետ

Երեկ Իրանի Հանրապետությունից Հայաստան ժավելի սպիրտ տեղափոխող բեռնատար ավոտոմեքենան վթարվել է, և ժավելի սպիրտը թափվել է Արփա գետ։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը։ Նրա փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Վայք քաղաքի մոտակայքում։

Համայնքի ղեկավարի խոսքով` պատահարի մասին տեղեկանալուց անմիջապես հետո կապ են հաստատել համայնքների վարչական ղեկավարների հետ, որպեսզի համայնքների բնակիչներին տեղեկացնեն, որ ժամանակավորապես Արփա գետից չօգտվեն:

«Գետից չօգտվեն և՛ ոռոգման, և՛ լողալու, և ՛ձուկ որսալու նպատակով, մինչ մեզ լրացուցիչ կտեղակացնեն, մենք էլ համայնքների բնակիչներին կհայտնենք»,- ասաց Սահակյանը։

Համայնքի ղեկավարը տեղեկություն չուներ, թե պատահարի արդյունքում ինչ ծավալի սպիրտ է լցվել։

hetq.am