Այս անգամ 1 օր ենք անցկացրել Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյանի հետ:
Brow Up-ը ռուսական բրենդ է, որն ունի մասնաճյուղ նաև Երևանում։ Հոնքերի ձևավորման միակ մասնագիտակցված սրահն է։
Առավոտը
Առավոտը սկսվում է աղջիկներիս մանկապարտեզ և դպրոց ճանապարհելով։
Սու՞րճ, թե՞ թեյ
Սուրճ, սակայն դրանից առաջ անպայման մեկ բաժակ ջուր։ Ասում են այն երիտասարդ է պահում։
Մի քանի հարց
Brow Up-ի մասին
Brow Up սրահը գործում է 2017-ի դեկտեմբեր ամսից։ Սրահն առաջարկում է դիմահարդարման, վարսահարդարման, ինչպես նաև հագուստի վարձույթի ծառայություններ։
Մասնագիտությունը և բիզնեսը
Մասնագիտությամբ նկարչուհի եմ։ Հաճախել եմ Սամվել և Մանվել Բաղդասարյանների արվեստանոց, որտեղ շատ որակյալ կրթություն եմ ստացել։ Հենց նկարչությունից էլ առաջացել է սերը դիմահարդրաման հանդեպ։ Երիտասարդ տարիներին զբաղվել եմ նաև մոդելինգով։ Պարբերաբար շփվում էի տարբեր դիմահարդարների հետ և հետաքրքրությունս դրա նկատմամբ ավելի էր մեծանում։ Դիմահարդարի մասնագիտությունը ձեռք եմ բերել 2008-ին։
Դիմահարդարման սխալների մասին
Դիմահարդարումը համարում եմ արվեստի տեսակ, քանի որ, աշխատելով մարդու դեմքի հետ, դու պետք է կարողանաս անել առավելագույնը՝ չկորցնելու նրա բնավորությունը և դիմախաղը։ Եղունգները կամ վարսերը խարիզմա չունեն, իսկ դիմահարդարման պարագայում ամեն ինչ այլ է։
Խորհուրդ եմ տալիս երեկոյան դիմահարդարումը չօգտագործել կեսօրին։ Չափի մեջ արված բնական դիմահարդարումը շատ գեղեցիկ է նայվում։ Պետք է շեշտել դեմքի միայն մեկ հատվածը՝ կամ աչքերը, կամ էլ շուրթերը։ Մաշկի խնամքն առաջնային է, կարելի է ամբողջ գումարը ծախսել դրա վրա։ Այդ դեպքում դեկորատիվ կոսմետիկա օգտագործելու անհրաժեշտություն այլևս չի լինի։
Ամբողջությամբ՝ vnews.am