Հայը որոշել է գումար վաստակել IQOS-ի միջոցով, բայց բռնվել է Վրաստանի «Սադախլո» անցակետում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայը որոշել է գումար վաստակել IQOS-ի միջոցով, բայց բռնվել է Վրաստանի «Սադախլո» անցակետում. armeniasputnik.am

Ավելի քան 1000 դոլար տուգանք է սպառնում Հայաստանի քաղաքացուն, որը փորձել է մեծ քանակությամբ էլեկտրոնային սիգարետներ տանել Վրաստան:

Հայաստանի քաղաքացին բռնվել է «Սադախլո» հսկիչ անցակետում, երբ փորձել է Վրաստան տանել մեծ քանակությամբ էլեկտրոնային սիգարետներ՝ IQOS: Այս մասին գրում է «Բիզնեսպրեսնյուզ» վրացական կայքը:

««Սադախլո» երկաթուղային հատվածի հսկիչ մաքսակետում Վրաստանի ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայության սպան Հայաստանի քաղաքացի Գ. Ս.-ի մոտ նկատել է հինգ հազար հատ, այսպես կոչված, էլեկտրոնային սիգարետներ՝ IQOS»,- ասվում է հաղորդագրությունում:

Տղամարդը փորձել է սիգարետները տանել Վրաստան «Երևան-Բաթումի-Երևան» գնացքով: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հարկային օրենսգրքի 289 հոդվածի 14 մասով. ֆիզիկական անձանց կողմից մինչև 3000 լարի (մոտ 1,2 հազար դոլար) արժողությամբ ապրանքների դուրսբերումը կամ ներկրումը Վրաստանի մաքսային սահմանով, շրջանցելով մաքսային հսկողությունը, հանգեցնում է տուգանքի և այդ ապրանքների առգրավման:

armeniasputnik.am