Locky. Ներկայացվել են ամենաօգտակար «խելացի» բանալիները
Advertisement 1000 x 90

Locky. Ներկայացվել են ամենաօգտակար «խելացի» բանալիները

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտացնելու մեր կյանքը:

Locky խելացի բանալիները միանգամից տալիս են մարդկանց մշտապես անհանգստացնող երկու հարցի պատասխան՝ «ո՞ւր են իմ բանալիները» և «փակե՞լ եմ ես դուռը»: Սա հատուկ կախազարդ է բանալիների համար, որը երբեք չի կորչում և միշտ հիշեցնում է փակել դուռը:

Locky գադջետը պատրաստված է հատուկ մեխանիզմով:  Կախազարդը սմարթֆոնին է միանում Bluetooth-ի միջոցով:  Սարքավորումը հիշում է, թե օգտատերը որ ժամերին է բացել կամ փակել դուռը: Եթե օգտատերը մոռանում է, թե արդյո՞ք փակել է դուռը, նա կարող է հեշտորեն ստուգել դա հավելվածի միջոցով: Դրա հետ մեկտեղ, հավելվածը հատուկ ծանուցումներ է ուղարկում, որտեղ հիշեցվում է, որ պետք է փակել տան դուռը:

Եթե չեք հիշում, թե որտեղ է բանալին, ապա կարող եք հատուկ գործառույթի միջոցով գտնել բանալին: Գործառույթն ակտիվացնելուց հետո բանալին սկսում է վիբրացիաներ արձակել: Եթե գադջետն ու սմարթֆոնն իրար մոտ են, ապա դրանք միաժամանակ արձագանքում են:

Գադջետի մարտկոցը բավարար է մեկ տարի աշխատանքի համար: Մեկ տարի անց մարտկոցը հնարավոր է փոխել:

Եթե կորցրել եք գադջետը, ապա հավելվածի միջոցով կարող եք տեսնել վերջին կետը, որտեղ թողել եք սարքավորումը:

Գադջետը վաճառքում կլինի 2019 թվականի մարտից: Այն կարժենա 39 դոլար:

Սիրարփի Աղաբաբյան