Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
1970-ականների լուսանկարում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկն է, որի ձախակողմյան շենքի անկյունի առաջին հարկում՝ այն ժամանակվա երևանյան երիտասադրության շրջանում շատ սիրված «Արաքս» սրճարանն էր:
Դիմացի մայթին՝ հրուշակեղենի սրահն էր, որի մի մասնաբաժինը նույնպես սրճարան էր, և այդ նույն անկյունում լույսերով պարուրված արհեստական մի յուրօրինակ ծառ կար՝ նկարում այն երևում է:
«Արաքս» սրճարանի խաչմերուկի հակառակ անկյունում՝ հացաբուլկեղենի «Սկյուռիկ» հանրահայտ խանութն էր՝ գեղեցիկ ներքին հարդարանքով, որտեղ կարող էիք գնել ընկույզով պատրասված իրենց ֆիրմային թխվածքը: