Երևանի ընտրությունների մասին երկու միտք․ Սեդրակ Մկրտչյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի ընտրությունների մասին երկու միտք․ Սեդրակ Մկրտչյան

1․ Քանի դեռ Երևանի գալիք ընտրությունների տարբեր մասնակիցներ հայտնում են իրենց ցանկության մասին կառուցելու մետրոյի նոր կայան՝ բյուջե նշելով 50-ից 100 մլն դոլար՝ ասեմ, որ 50-ի ու 100-ի միջև նույն տարբերությունն է, ինչ 50-ի ու 0-ի։ Ու եթե այդքան բարդ է նորմալ հաշվարկ անել ապագա կառուցվելիք կայանի ծախսերի վերաբերյալ բարեմաղթանքներ հրապարակելուց առաջ, թույլ տվեք վերաբերվել նման հայտարարություններին ուղղակի որպես պոպուլիզմ։

2 Ընտրատեղամասերի քանակը այդ անգամ 478 է՝ 4-ով ավելի անցած ընտրություններից քրեակատարողական հիմնարկների ներգրավվման արդյունքում՝

9/61 – ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, Նալբանդյան 104
9/62 – «Դատապարտյալների հիվանդանոց», Ք.Երևան, Արշակունյաց 2
10/56 – «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, Նուբարաշենի խճ. 2
10/57 – «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, Նուբարաշենի խճ. 7

Բոլորին արդյունավետ շաբաթ եմ մաղթում



Նման նյութեր