Գնացքի մեքենավարը հարվածել է չթույլատրված վայրում երկաթգիծն անցնող քաղաքացուն, ով մահացել է
Advertisement 1000 x 90

Գնացքի մեքենավարը հարվածել է չթույլատրված վայրում երկաթգիծն անցնող քաղաքացուն, ով մահացել է

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ օպերատիվ հերթապահից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի կամրջի տակ գնացքի տակ մարդ է ընկել:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երկաթգծի 7-րդ կիլոմետրի 4-րդ պիկետում՝ Գեղանիստ գյուղի հատվածում, Երևան-Զոդ գնացքի 55-ամյա մեքենավարը հարվածել է չթույլատրված վայրում երկաթգիծն անցնող, 1956 թ. ծնված Մնացական Սաֆարյանին, որը մահացել է:

Կատարվում է քննություն: