Ցանցում մանրամասնություններ են հրապարակվել նոր iPhone-ների վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Ցանցում մանրամասնություններ են հրապարակվել նոր iPhone-ների վերաբերյալ

Ցանցում հրապարակել են Apple-ի նոր սմարթֆոնների անվանումները, որոնք ներկայացվելու են սեպտեմբերի 12-ին: Այդ մասին գրել է 9to5mac-ը՝ վկայակոչելով Weibo չինական սոցցանցի պոստը:

Աղբյուրը պնդում է, որ հայտնվել է China Mobile չինական խոշոր բջջային օպերատորի փակ շնորհանդեսին: Այստեղ նա լուսանկարել է սլայդ, որտեղ մանրամասնություններ են բացահայտվում նոր iPhone-ների վերաբերյալ: Լուսանկարը հաստատում է, որ Apple-ը կթողարկի երեք iPhone՝ 5,8, 6,5 և 6,1 դյույմ Էկրաններով:

Առաջին երկուսը կկոչվեն iPhone XS և XS Plus, իսկ երրորդը՝ iPhone XC: Նաև սլայդում ցուցադրված է նոր սմարթֆոնների արժեքը՝ iPhone XS-ը՝ 7388 յուան, XS Plus-ը՝ 8388 յուան, XC-ը՝ 5888 յուան: Օգոստոսի վերջին հրապարակվել էին նոր iPhone XS-ի լուսանկարները: iPhone XS-ի երկու տարբերակներն էլ վաճառվելու են ոսկեգույն երանգով: Բացի այդ, ընկերությունը կներկայացնի Apple Watch Series 4-ը՝ մեծացված դիսփլեյով: