Ստյոպա Սաֆարյանի գրառումը.
Երեկ գիշեր շենքիս առջև ծխելիս նկատեցի, որ մի լպիրշ ու անվախ առնետ իր համար զվռնում է: Ազնիվ խոսք, ամեն ինչ մի կողմ դրեցի ու երկու անգամ փորձեցի քարերով վերացնել: Բնահապանների աղմուկը մի կողմ, որ թեկնածուի ծրագրում կարդացի, որ խոստանում է այդ առնետին ոչնչացնի, կմտածեմ քվեարկելու մասին:
Սա ընտրակաշառքի առաջարկ չի, ծրագրային հուշում է: Եթե այս աղբահավաքության խնդիրը չլուծվի, մենք իրոք լրիվ Գահերի խաղն ենք դառնալու՝ ահեղ մարտեր առնետների զորքի դեմ: