Էրեբունի թանգարանի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին պատկանող՝ Հյուսիսային պողոտայ բնակարանի շուրջ խոսակցություններին։
«Շատերը հարցնում են, իբր հակաքարոզչություն են անում իրենց արևին, ասում են՝ բա էդ ո՞նց ա՝ Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունի։ Դուք հարցրեք՝ էդ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ամբողջ կյանքում 200 հազար դրամ են ստացել, ո՞նց Հյուսիսային պողոտայում տուն ունեն»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում Հայկ Մարությանը երբեք չի քծնել իշխանություններին, և միշտ եղել է քաղաքացիական ակտիվության դիրքերում։
«Բոլորդ գիտեք, թե որտեղից Հայկ Մարությանին Հյուսիսային պողոտայում տուն, որովհետև դուք եք գնել այդ տունը Հայկ Մարությանի համար, որովհետև ինքն իր աշխատանքով է վաստակել իր բարեկեցությունը, որը սիրելի է եղել հայ ժողովրդին, գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն, Հայաստանում տեղ ունեն աշխատող մարդիկ»,- ասաց Փաշինյանը։