«Գնացեք թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան». ուսուցիչները եզդի երեխաներին վռնդել են դպրոցից. politik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Գնացեք թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան». ուսուցիչները եզդի երեխաներին վռնդել են դպրոցից. politik.am

Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ գյուղում շարունակում է դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը լարված մնալ:

Հիշեցնենք, որ Ֆերիկի բնակիչները սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջել էին դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանի հրաժարականը: Գյուղի բնակիչների պահանջի մասին տեղեկացել էր Արմավիրի Մարզպետ Գագիկ Միրիջանյանը և իր մոտ հրավիրել կողմերին:  Այս օրերին մարզպետարանը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի խնդրի լուծման համար ճանապարհներ գտնվեն:

Ֆերիկի բնակիչները ընդառաջելով մարզպետ Միրիջանյանի խնդրանքին և վստահելով նրա խոսքին սեպտեմբերի չորսից դադարեցրել են բողոքի ակցիաները, սակայն սեպտեմբերի 10-ին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը սկսել է ճնշումներ երեխաների նկատմամբ:  Այսօր դպրոցի աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի երեխաները մտնեն դպրոց և հայտարարել են, որ չեն պատրաստվում նրանց դասավանդել: Պատմություն, Շախմատ, Տեխնոլոգիա, Համաշխարհային պատմություն և Հասարակագիտություն դասավանդող Ռուբիկ Խաչատրյանը, ով նաև դպրոցի տնօրենի մանկության ընկերն է, երեխաներին արգելել է մնալ դպրոցում և հայտարարել է. «Գնացեք թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան: Մենք ձեզ դաս տվողը չենք, քանի տնօրենի դեմ ձեր բողոքը հետ չեք վերեցրել: Գնացեք ու էլ չմտնեք դպրոց»:

Ֆերիկ գյուղի ուսուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանն է ստիպում չդասավանդել երեխաներին. «Դպրոցի տնօրենն ու իր ընկեր Խաչատրայանն են ստիպում մեզ չդասվանդել երեխաներին: Դպրոցում  ֆինանսական չարաշահումն են եղել ու իրենք վախենում են, որ եթե Պողոսյանը գնա, ապա դրանք կբացահայտվեն: Մենք մեզ վատ ենք զգում, որ երեխաներին ստիպված ենք լինում չթողնել նստել դասի»,-ասաց մեր զրուցակիցը:

Ֆերիկի բնակիչները մեզ հետ զրույցում  մասնրամասններ ներկայացրեցին դպրոցի տնօրենի գործունեությունից: Լևոն Պողոսյանի մանկության ընկերը՝ Ռուբեն Խաչատրայնն, օրինակ, դպրոցում միաժամանակ դասավանդում է Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն, Տեխնոլոգիա, Շախմատ, Հասարակագիտություն: Գյուղացիների համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է մի մարդը այսքան առարկա դասավանդում: Տնօրեն Լևոն Պողոսյանի ընկերներից մեկի կինն էլ՝ Գևորգյան Արևհատը, ըստ գյուղացիների, մեկ տարի է թոշակի անցնելու պատճառով կրճատվել է, սակայն տնօրենն իր ընկերոջ կնոջը անգործ չի թողել և ինչ որ աշխատանքի է նշանակել, սակայն Գևորգյան Արևհատը չի հաճախում դպրոց:

Եզդիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանն անթույլատրելի համարեց ստեղծված իրավիճակը. «Փաստորեն ուսւոցիչները փորձում են վախեցնել գյուղացիներին ու այստեղ կարևոր է, որ բոլոր իրավախախտները պատժվեն: Չի կարելի հանուն սեփական շահերի պատժել երեխաներին: Գիտենք, որ Արմավիրի մարզպետ պարոն Գագիկ Միրիջանյանը զբաղվում է այս խնդրով և հույս ունենք, որ դպրոցի ոչ կոմպետենտ անձնակազմը շուտ խելքի կգա»,- ասաց հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

politik.am