«Իմ քայլը» դաշինքի երեկվա նախընտրական հանրահավաքից հետո, երբ վարչապետը փորձում էր հեռանալ մի միջադեպ տեղի ունեցավ։ hraparak.am-ի փոխանցմամբ՝ բանն այն է, որ քաղաքացիներից մեկը փորձում էր մոտենալ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա նստեղ ավտոմեքենան, իսկ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին միջահասակ տղամարդուն առաջ անցնել եւ իր դիմումը հանձնել վարչապետին։
«Նիկոլ․․․ ես մարդակեր չեմ»,-ասում էր տղամարդը։ Սակայն անվտանգության աշխատակիցները վերցրին դիմումը եւ խոստացան այն հանձնել վարչապետին։