«Վտանգավոր ա ապրել մի երկրում, որտեղ ԱԱԾ-ի պետին ձայնագրում ու եթեր են տալիս, բայց դա էլ այս պահին մի կողմ…»
Advertisement 1000 x 90

«Վտանգավոր ա ապրել մի երկրում, որտեղ ԱԱԾ-ի պետին ձայնագրում ու եթեր են տալիս, բայց դա էլ այս պահին մի կողմ…»

Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վտանգավոր ա ապրել մի երկրում, որտեղ ԱԱԾ-ի պետին ձայնագրում ու եթեր են տալիս: Բայց դա էլ այս պահին մի կողմ, այս ձայնագրությունը տեղում պայթացրեց այս իշխանությունների այն ստտաճմլիկ հայտարարությունները, որ իրենք չեն ազդում դատարանների ու իրավապահ մարմինների վրա, տեղում հոդս ցնդեց իրենց հավաստիացումները, որ իրենք տարբերվում են նախկիններից, որ իրենք ձգտում են երկրում հաստատել օրենքի գերիշխանություն:

Իհարկե, ես անձամբ լավ էլ տեղեկացված էի, թե իրականում ինչ ա կատարվում, բայց լիքը մարդ ականջները կախ հավատում էր «Նոր Հայաստանի» միֆին:

Չէ, սա ոչ միայն Նոր Հայաստան չի, այլև հնի ավելի դիլետանտ ու վուլգար տարբերակն ա: Ցանկացած նորմալ երկրում իշխանությունը այսպիսի ձայնագրության հայտնվելուց հետո տեղում, ողջ կազմով, վարսավիրով-բանով հրաժարական կտար: Ընդ որում, դա կփրկի նաև այս իշխանության ներկայացուցիչներին ընթացքում լիքը այսպիսի ապօրինությունների կատարումից, որը հետո հենց իրենց դեմ է ուղվելու: Ես վերջերս այս իշխանությունների որոշ ներկայացուցիչների բացատրել եմ, որ իրենք իրենց դիլետանտիզմով ոչ միայն վտանգում են երկիրը, ժողովրդին, այլև հենց իրենք իրենց գլխին են պատուհաս դառել ու դրանց վերջում իրենք են տուժելու: Հենց սա դրա ապացույցներից ա…»: