Պետրոս Ղազարյան. «Ենթադրենք ռուսներն են արել «Քոչարյանի համար»»
Advertisement 1000 x 90

Պետրոս Ղազարյան. «Ենթադրենք ռուսներն են արել «Քոչարյանի համար»»

Պետրոս Ղազարյանի գրառումը. «Անկեղծ ասած, բնավ չեմ ցանկանում ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժի վերադարձը:

Ավելին, կարծում եմ, նման սցենարը մեր պետությունը միայն հետ կտանի։ Եվ վստահ եմ, բացառված է նման սցենարը։

Բայց լսում էի Փաշինյանի մեկնաբանությունը։ Վերջինս հարցնում ա մեզ՝ ով ա ձայնագրել և ինչի համար։

Կներեք, մենք ի՞նչ իմանանք, մենք կարող ենք ենթադրել, իսկ պարզել իմանալը ձեր պարտականությունն ա։

Ենթադրենք ռուսներն են արել «Քոչարյանի համար»։ Բայց կներեք, ո՞վ ա նման առիթ տվել նրանց։

Հետո ամենակարևորը իմ համար։

ԱԱԾ պետը ասում է՝ դատավորը զանգեց, ասեցի՝ գնա, նայի՝ կզանգես, կզեկուցես, ուզես՝ չուզես, կալանավորելու ես։ Նորմալա՞։

Խաչատուրովի պահով ասում ա՝ գնամ ճշտվեմ վարչապետի հետ կալանքը ոնց։Ես մտածում էի դատարանն ա որոշում։

Հետո ասում էիք Ռուսաստանի հետ խնդիրները լուծվել են։ Իրո՞ք։

Համաձայմ եմ օրենք ոտնահարածները պետք է նստեն և ճիշտ եք անում, որ կոմպրոմիսի չեք գնում։ ԲՈԼՈՐԸ»։



Նման նյութեր