
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու մեջ ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր եղել են… և շատ են եղել: Սկսած 70-նների «Ուոթերգեյթից» մինչև մի քանի տարի առաջ ի հայտ եկած ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Մերկելին գաղտնալսելուց:
Այսինքն՝ գաղտնալսել կարող են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Բայց ես չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտ: Պարզապես պետք է հասկանալ, թե ո՞ւմ է այս ամենն ավելի ձեռնտու: Իհարկե, ինձ շատ դուր եկավ «կռուտիտ» չլինելու քաղաքականությունը և ազնվորեն շտապ արձագանքելու մոտեցումը: Բայց եթե այս պատմությունը շտապ չբացահայտվեց, ապա սա կոնկրետ ինձ համար հետևություններ անելու առիթ կդառնա, որովհետև ես վստահ չեմ լինի, որ չի գաղտնալսվում ՊՆ նախարարը, շտաբի պետը, վարչապետը և երկրի անվտանգության համար պատասխանատու այլ պաշտոնյաներ»: