Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են. ՀՔԾ պետ
Advertisement 1000 x 90

Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով հարցաքննության են հրավիրվելու ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե երբ և ինչ կարգավիճակով կհրավիրվեն նրանք հարցաքննության:

«Երբ կհարցաքննվեն, ինչ կարգավիճակով` դա վարույթ իրականացնող մարմինն է որոշելու»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` հարցաքննությունը ինքնանպատակ չէ, այն պետք է արդյունավետ լինի:

Խաչատրյանի կարծիքով` «Սերժ Սարգսյանը կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ»:

«Ես չգիտեմ ինչ դատավարական կարգավիճակով կհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Մի ստիպեք ինձ բացել նախաքննական գաղտնիքը»,- ասաց Խաչատրյանը: