
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարօրինակա, երբ մարդիկ նույն իշխանության կողմից նշանակված երկու պաշտոնյաներից մեկի ասածը հալած յուղի տեղ են ընդունում, մյուսի ճակատին դաջում են ստախոսի պիտակ:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետին ու ՀՔԾ պետին նույն Փաշինյանն է նշանակել: Կոնկրետ այս պարագայում մարդիկ ոչ թե թեման են ուսումնասիրում, այլ ընտրում են այն տարբերակը, որը իրենց համար նախընտրելի է»: