Ոստիկանները բերման են ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին. մանրամասներ. armlur.am
Advertisement 1000 x 90

Ոստիկանները բերման են ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին. մանրամասներ. armlur.am

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

«Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը: Մինչ այս պահը պաշտոնապես որևէ տեղեկություն չկա, թե ում թիկնազորին են բերման ենթարկել, ինչու և ինչ են հայտնաբերել նրանց մոտ:

ArmLur.am-ին լուրեր հասան այն մասին, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել:

Լուրը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ «գիշերը Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն իսկապես ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, ստուգվել են նրանց փաստաթղթերը: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թուլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, ուստի 5 րոպե անց նրանց բաց են թողել»:

Հարցին, թե ինչպե՞ս է Սուքիասյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այդ հրահանգին, Մկրտչյանը պատասխանեց մեկ բառով` «Հանգիստ»:

armlur.am