Այն, որ ապրիլի «սիրո» միտինգին կարող էին մասնակցել:
-Խաղաղապահ ջոկատի զինվորները:
-Իրենց ծառայությունից փախնելով:
-Ու նրանց հրամանտարը հետո բարձր պաշտոնով վարձատրվեր:
-Պրոֆիի հրամանատարին գործից հանելու հաշվին:
-Չէ, չմարսեցինք երբեք, ու չենք մարսելու․․․
-Այն, որ երեկ էլ ՀԿԾ պետը նախաքննական գաղտնիքներ հայտնեց:
-Չհաստատված, անթույլատրելի, ինչը պետք է իրավական գնահատականի արժանանա՝ պատկան մարմինների կողմից:
-Նույնպես չմարսեցինք ու դեռ կսպասենք:
Ի դեպ․ հարց հարգարժան:
-«Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակի երբեմնի տնօրեն Սասուն Խաչատրյանին:
-Իսկ դուք ի՞նչ էիք անում 2008 թ. մարտի մեկին, պարոն Խաչատրյան:
-Գուցե Ջոյսի նման «Ուլիսե՞սն» էիք գրում Երևանի դատախազությունում․․․ որպես տեղակալ․․․
-Ինչն էլ չստացվեց, ինչնպես չի ստացվում ոչ մի կարկատած գործ՝ Մարտի մեկի, տուշոնկեքի և․․․
-Ուշադիր:
-Պարոն՝ հայտնի գրասենյակի երբեմնի ղեկավար:
-Դուք ինչ է՝ հետևողականորեն բանակը պրիցելի տակ պահելու առաքելությա՞մբ եք այս հնամենի հողի վրա:
-Ինչու՞․․.
-Շատ պարզ:
-Այսօրվա ԳՇ պետ, ձեր իշխանության ամենաառանցքային ներկայացուցիչը ժխտում է:
-Որ մարտի մեկի օրերին զինվորների ոչ մի նոսրացում սահմանում չի եղել:
-Իսկ դուք երեկվա ասուլիսին Ջոյսից վերածվել Շեքսպիրի:
-Ողբերգություն էիք խաղարկում:
-Բանակի հաշվին․․․
-Թե բա չեք ասի․ Համլետի հոր ուրվակա՜նը․․․
Հ․Գ․
-Ո՞նց հասկանանք այս ամենը․․․
-Բա մի թիմ չե՞ք, բա չեք կարողանում կողմնորոշվեք:
-Ինչ է անում ձեր կառավարությւոնում ձախ ձեռքը, որպեսզի՝ սպիտակ աջ ձեռքը՝ մեր բոլորի վարչապետ, երկրիս գերագույն գլխավոր հրամանատար պարոն Փաշինյանն էլ միտինգում:
-«Նույնի» առնչությամբ՝ չարտասաներ «Հալեպը», թե՝ մի թուրք տաջիկ․․․
-Դուք երկիր եք ղեկավարում, թե թշնամու գետտո․․․