Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ պետական սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել:
Ինչպես տեղեկացրեցին ԱԴԾ-ի վարչությունից, սեպտեմբերի 9-ին և 11-ին իրավապահների կողմից Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում հայտնաբերվել ու ոչնչացվել Է 773 կիլոգրամ կանեփ: Ավելի վաղ կանեփի ցանքատարածությունների ոչնչացման համանման գործողություններ են անցկացվել Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում: