Եվրախորհրդարանը հեղինակային իրավունքի վերաբերյալ նոր օրենք է հաստատել, որը ակտիվիստները աղետաբեր են համարում ինտերնետի համար։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։
Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են հօգուտ 11 և 13 հակասական հոդվածների։ Վերջինը պարտավորեցնում է տեխնոլոգիական հարթակներին ֆիլտրել ողջ բովանդակությունը և ստուգել հեղինակային իրավունքների խախտումները։.
Ակտիվիստները համոզված են, որ նոր օրենքի պատճառով համացանցից կարող են անհետանալ մեմերն ու նմանակումները, որոնք արվում են ֆիլմերից և ֆոտոբանկերից սքրինշոթերի միջոցով։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ալգորիթմերը շփոթելու են կատակները հեղինակային իրավունքների իրական խախտումների հետ։
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Յուլյա Ռեդայի խոսքերով՝ օրենքի հետևանքները կարող են աղետալի լինել համացանցի համար: