Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի սիրելիներ, ատելի կամ ոչ այդքան ատելի, սիրելի կամ ոչ այդքան սիրելի, պաշտելի կամ ոչ այդքան պաշտելի գործարարները, կոչեք նրանց օլիգարխներ, ալիգատորներ, Հիսուսից հետո երկրորդ մարդիկ թե սատանայի ջրաղացներ, պետության համար չափազանց կարևոր մարդիկ են, ասեմ ավելին, շաաատ վաղուց արդեն բոլորը օգտվում են բացառապես օրինական թիկնազորից, ու եթե այդ մարդիկ որևէ հանցանք կամ զանցանք են գործել՝ պատժեք օրենքի ամբողջ խստությամբ, ոչ թե դարձրեք նրանց բոքսի տանձիկ և ներվայնացած ժամանակ հրահանգեք բոլորին պառկացնել գետնին…
Հավատացնում եմ ձեզ, դրանով դուք երկրի տնտեսությունն եք պառկացնում գետնին, ներդրումային դաշտն եք պառկացնում գետնին, և երկրի ներսում, տնտեսությունից դուրս գտնվող և ներդրման պատրաստ փողն եք պառկացնում գետնին…
Մի ներվայնացեք, պարզապես մի ներվայնացեք…»: