Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան հարցնեմ: Ո՞վ է ոստիկանությունը թույլ տվել առանց հիմքի գործարարների թիկնապահներին պառկացնել ասֆալտին, այսինքն՝ նվաստացնել նրանց մարդկային արժանապատվությունը, հետո տանել ոստիկանական բաժիններ, մի քանի ժամ պահել, ու հետո ասել, թե բա գիտեք, ձեր մոտ արգելված իր չկա, գնացեք տներով:
Նիկոլ Փաշինյանի ապօրինի ցուցումը դրա համար հիմք չի: Եթե ոստիկանության մոտ եղել է օպերատիվ տեղեկատվություն, որ այդ մարդկանց մոտ առկա է ապօրինի որևէ առարկա, այսինքն՝ զենք, ապա թող այդ ապօրինի զենքի հայտնաբերված գեթ մեկ նմուշ ներկայացնեն հասարակությանը:
Մինչ օրս չի ներկայացվել ու խիստ կասկածում եմ, որ կներկայացվի: Քանի որ միայն իդիոտը կարող է մտածել, որ ներկայումս որևէ գործարար թույլ կտա իր թիկնապահներին մոտները պահել որևէ արգելված բան: Ու ակնհայտ է, որ ոստիկանությունը, քաջատեղյալ լինելով այդ մասին, ստիպված իրականացնում է այդ աօպրինությունը, քանի որ Նիկոլը միտինգի ժամանակ հասարակության հիստերիայի չափաբաժինը ավելացնելու համար նման ապօրինի ցուցում է տվել: Ու այսպես դուք ուզում եք օրինական երկիր սարքե՞լ, գնացեք տնտեսությամբ զբաղվեք, քանի մի հատ լոլիկը անանասի գնին չի հասել…
Հ.Գ. Ու նման ապօրինություններին ծափահարող նախրին էլ խորհուրդ կտամ խելքի գալ, քանի որ վերջում նման բեսպրիդելից հենց դուք էք ամենաշատը տուժելու…»:
Մի բան հարցնեմ: Ո՞վ է ոստիկանությունը թույլ տվել առանց հիմքի գործարարների թիկնապահներին պարկացնել ասֆալտին, այսինքն…
Gepostet von Argishti Kiviryan am Mittwoch, 12. September 2018