Հայաստանյան իրականության մեջ ռուֆթոփ ձևաչափն առաջինը կիրառեց EL Holding-ը, որը 7 տարի առաջ ներկայացրեց առաջին Sky Bar-ը: Այդ տարիների ընթացքում այն նաև դարձավ օտարերկրացիների նախըմտրելի վայրերից մեկը, որտեղ նրանք կարող էին մասնակցել տարբեր թեմատիկ միջոցառումների, հատուկ երեկույթների և, ինչպես նաև վայելել Երևան քաղաքի գեղեցիկ տեսարանը և, իհարկե, լավագույն կոկտեյլների մեծ տեսականին:
Դե իսկ սեպտեմբերի 7-ին EL Sky Bar-ը տոնեց իր 7-րդ տարեդարձը, սիրելի ժամանցավայրը շնորհավորելու էին եկել շոու-բիզնեսի ներկայացուցիչները, գործընկերները և մշտական հաճախորդները:
Հյուրերի ուրախ ժամանցն ապահովեց Վրաստանից հատուկ ժամանած Project Magda բենդը՝ համաշխարհային հիթերի կենդանի կատարմամբ, իսկ երեկոյի պարային ռիթմերը՝ DJ DAPE-ը,
DJ STRONG-ը, DJ OCEAN-ը և SMOOVEMUSIC –ն իրենց յուրահատուկ սեթերով:
Երեկոյի գործընկերներն էին Bastille Hotel-ը և Martini-ն, որը ներկաներին հյուրասիրեց Martini Tonic կոկտեյլներ:
Ամբողջությամբ՝ el.am