Apple ամերիկյան կորպորացիայի բաժնետոմսերն Էժանացել են iPhone-ի նոր մոդելների շնորհանդեսից հետո: Այդ մասին վկայում են Nasdaq բորսայի տվյալները: Սակարկությունների ընթացքում բաժնետոմսերի արժեքը մեկ արժեթղթի հաշվով ընկել Է մինչեւ 221,07 դոլար: Անկումը կազմել Է 1.24 տոկոս:
Սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրել Էր Xs, Xs Max եւ Xr նոր iPhone-ները: Առաջին երկու սմարթֆոնները հանդերձել են 5,8 եւ 6,5 դյույմ անկյունագծով OLED-դիսփլեյներով՝ համապատասխանաբար 2436х1125 եւ 2688х1242 լուծաչափով: Xs-ը չափով նույնն Է մնացել, ինչ եւ iPhone X-ը, իսկ Xs Max-ը համադրելի Է iPhone 8 Plus-ի հետ: Ընդ որում բոլոր տարբերակներում ճակատային պանելը սեւ Է լինելու:
Հեռախոսները ջրից ու փոշուց պաշտպանություն են ստացել IP68 ստանդարտով: iPhone Xr-ը նոր iPhone Xs-ի պարզեցված տարբերակն Է: Դրա հետ մեկտեղ սմարթֆոնը զրկվել Է 3D Touch աջակցությունից: Կորպուսը պատրաստված Է ալյումինից այն դեպքում, երբ iPhone Xs-ն ստացել Է պողպատյա շրջանակ: Վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 21-ին: