Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «25 հազար դրամը ֆորմալ առումով բավարար է՝ ծայրահեղ աղքատ չլինելու համար (ծայրահեղ աղքատության գիծը 23 313 դրամ է):
Բայց 25 հազար դրամը նույն ֆորմալ առումով բավարար չէ սնվելու համար (պարենային զամբյուղը 35 հազար դրամ է):
Սա նշանակում է, որ 25 հազար դրամ ստացող թոշակառուն չի համարվի ծայրահեղ աղքատ, բայց կհամարվի սոված (թերսնվող):
Ընդհանրապես, հիմար մոտեցում է էն գլխից դրած – ծայրահեղ աղքատության գիծը պարենային զամբյուղից ցածր է։
Նույնը աղքատության վերին գիծն է՝ 40 867 դրամ։ Էն դեպքում, երբ սպառողական զամբյուղը 62 հազար դրամ է։ Ստացվում է՝ պետությունն ընդունում է, որ, ասենք, 50 հազար դրամը ապրուստի համար բավարար չէ, բայց 50 հազար դրամ ստացողին աղքատ չի համարում»։