«Գնդապետ Վասակ Ավետիսյան, ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ստորաբաժանման զինծառայող. նա 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ, ապա գնդապետ, նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար:
– Ճիշտն ասած, ես այդ գումարի մասին չէի էլ հիշում, որ մենք գումար ենք ստացել, բայց ես էլի եմ ասում, երբ որ պահում են զորանոցային վիճակում կամ քեզ ուղարկում են դիրքեր, կամ արտաժամյա ծառայություն ես իրականացնում, դրա համար պետությունը պարտավոր է քեզ վճարելու, եթե ասում են՝ դա օլիգարխներ են վճարել, ես օլիգարխ չեմ տեսել, որ ինչ-որ մի օլիգարխ բերի ինձ տրամադրի: Էդ գումարը զորամասի ֆինանսական ծառայության պետն է գնացել բերել, ես նույնիսկ չէի էլ հիշում, որ գումար եմ ստացել, նայել եմ իմ անունը, ստորագրությունը, նոր հիշել եմ: Արդեն 10 տարի է անցել, չեմ հիշում: Եթե քաղաքապետարանը, կրկեսը ու իր հարակից տարածքը ինչ-որ մի օլիգարխի սեփականությունն է, դա արդեն չգիտեմ՝ ով է էդ հոդվածը տպել:
Հայկական Ժամանակ, 13/09/2018
Նիկոլն ու Աննան ընգած Սասունի խոսքերը հաստատող են ման գալիս, բայց չեն գտնում։
Երեկ Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չախեցին, հիմա կոչումով ու պաշտոնով ավելի ցածր սպաների հետ են փորձում բզբզան, բայց մեկ ա չախվում են։
Հայաստանի Հանրապետության ՀՔԾ պետը, սեփական հետույքը փրկելու համար, խուճապի մեջ, ասուլիսում հայտարարություններ ա անում, որը հետո ՀՀ վարչապետն ա տիրաժավորում նախընտրական հանդիպումներում, ու էդ հայտարարությունները ժխտվում են այլ պաշտոնյաների կողմից։ Արդյո՞ք վարչապետն ու ՀՔԾ պետը պատասխանատվության կկանչվեն ՍՈՒՏ տարածելու համար»,- իր էջում գրել է Արեգ Բարսեղյանը։