7 տարեկան երեխան վախից կորցրել է խոսելու ունակությունը, իսկ ՊՆ մամլո խոսնակն ասել է, որ գնդակոծություն չկա. «Նոյան տապան»
Advertisement 1000 x 90

7 տարեկան երեխան վախից կորցրել է խոսելու ունակությունը, իսկ ՊՆ մամլո խոսնակն ասել է, որ գնդակոծություն չկա. «Նոյան տապան»

Վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը, հատկապես`Բաղանիսը: Այս մասին գրում է «Նոյան տապան»-ը:

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Բաղանիսի վերաբերյալ ասել է, որ գնդակոծություն չկա, սովորական կրակոցներ են: Խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակը կարո՞ղ է սովորական լինել:

Սովորական բա՞ն է, որ գնդակոծությունից Բաղանիսի դպրոցի մարզադահլիճի տանիքն է վնասվել, մի քանի օր առաջ ադրբեջանական գնդակը փշրել է գյուղի տներից մեկի ապակին, 7 տարեկան երեխան վախից որոշ ժամանակ կորցրել է խոսելու ունակությունը:

Փոխանակ մեր ԱԳՆ-ն դատապարտող հայտարարությամբ հանդես գա, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակիչներին, դպրոցն է գնդակոծում, լռում է:

Երևանի կենտրոնում հեշտ է խոսել կրակոցների մասին, ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհով, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց մեքենայով անցնելիս ակամա լարվում եմ, որովեհետև տհաճ է ազերիների թիրախ լինել, թեկուզև`շարժվող: