Ժամանակակից համակարգիչների մեծ մասը, պարզվել է, խոցելի են անհատական տվյալները գողանալու տեսանկյունից: Այդ մասին տեղեկացվում է F-Secure-ի անցկացրած հետազոտության արդյունքերի մասին հրապարակման մեջ:
Փորձագետների կարծիքով՝ չարագործից հինգ րոպե կահանջվի համակարգիչը «կոտրելու» համար, սակայն դրա համար նա պետք է ֆիզիկապես մուտք ունենա համակարգիչ:
Խոցելիությունը թույլ է տալիս հանցագործներին կատարել սառը վերբեռնման մեթոդով հարձակում: Համակարգիչը կամ անջատվում է, կամ վերբեռնվում առանց գործողությունները դադարեցնելու: Դրանից հետո հաքերը վերականգնում է այն տեղեկությունները, որոնք մնում են համակարգչի օպերատիվ հիշողության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ.