«Տղերք, ինչո՞ւ եք արհեստական թշնամի որոնում, ինչո՞ւ եք դաշտը բաժանել սևի և սպիտակի, ինչո՞ւ եք վարչապետի օգնությանը դիմել»
Advertisement 1000 x 90

«Տղերք, ինչո՞ւ եք արհեստական թշնամի որոնում, ինչո՞ւ եք դաշտը բաժանել սևի և սպիտակի, ինչո՞ւ եք վարչապետի օգնությանը դիմել»

  1. Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տղերք, անտանելի է դարձել ձեր քաղաքապետի քարորզարշավը, երբ միմյանց խածոտում եք, ո՞ւր մնաց սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը, թե փարիսեցիների նման ձեր գրպանակներն եք լայնացնում, ձևական երկարացնելով ձեր «աղոթքները»։ Թախանձագին խնդրում եմ բոլոր իշխանավորներին, արեք ինչ ուզում եք, բայց հավատքից մի խոսացեք, քանզի ձեր գործերը դրան հակառակ են, եթե կուզեք ասեմ, որ հավատացյալ մարդը ի ներքուստ երբեք իշխանության չի ձգտում, բայց սրա մասին ուրիշ անգամ։

Հիմա Զեյնալյան Արտակի մասով, եղբայր պատվական ավելի քան 100 օր դու եղար ԱՆ նախարար, նույնությամբ նշանակեցիր բոլոր նախկին ծառայամիտներին, այդ համակարգում ոչինչ չփոխեցիր, Վարոսյան Երվանդը մինչ օրս էլ գրում է ՓՊ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք մինչ օրս չեն ստացել իրենց ողջամիտ պատասխանները, ավելին` նույն փաստաբանության մասին խայտառակ օրենքը դրեցիր շրջանառության մեջ, ըստ ԶԼՄ-ների` դրական ես արտահայտվել վիրավորանքն ու զրպարտանքը քրեականացնելուն, ԱՆ անձանց դիմումներին պատասխանում է նախկին խայտառակ ձևով, եղբայր, որն է այն գրավականը, որ դուք որպես քաղաքապետ այլ ձևով եք աշխատելու քան ԱՆ նախարար, ինձ համենայնդեպս դուք մինչ այս պահը ձեր քարորզարշավի ժամանակ չեք ապացուցել, հուսով եմ մինչ ընտրությունը կապացուցեք։

Մարության Հայկի մասով։ Տղերք, ինչո՞ւ եք արհեստական թշնամի որոնում, ինչո՞ւ եք դաշտը բաժանել սևի և սպիտակի, ինչո՞ւ եք վարչապետի օգնությանը դիմել, ախր պետք չէ, ախր առանց դրա էլ ձեր ընտրողները շատ են, ախր հնում մենք բազմիցս քննադատել ենք, երբ նախագահը կամ վարչապետը խառնվել է քաղաքապետի քարորզարշավին, ախր չեք հասկանում, որ դուք իրավունք չունեք դառնալու հանրապետական, ախր հասկացեք, որ այսօրվա մեկ փոքր սխալը մեզ արժենալու է 30 նիհիլիզմի տարիներ, ախր Լուսավորին քարկոծելը ճիշտ չէ, դա մտածող մարդու համար ՏՀԱՃ Է։

Մի կրկնեք ֆրանսիական հեղափոխությունը, որին հետևեց տեռորը․․․ շատ է ստացվում․․․ Մնացածին չեմ անդրաառնում, քանի որ իմ ընտրությունը այս երկուսի մեջ է, բայց մնացածին, տղերք, ի տարբերություն ձեզ, ես ԱՆՎԵՐԱՊԱՀ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ, նրանք ևս իմ ազգի մասնիկն են․․․»:

Տղերք անտանելի է դարձել ձեր քաղաքապետի քարորզարշավը, երբ միմյանց խածոտում եք, ո՞ւր մնաց սիրո և հանդուրժողականության…

Gepostet von Gevorg Gyozalyan am Samstag, 15. September 2018