Բրիստոլի համալսարանից բրիտանացի գիտնականների խումբն աշխատում է «խելացի տաբատի» ստեղծման վրա, որի մեջ «արհեստական մկաններ» են ներկառուցված։ Ինչպես հաղորդում է Daily Telegraph թերթը՝ նորույթը կօգնի բնակչության խոցելի շերտերին (հաշմանդամներին և ծերերին) լուծել շարժունակության հետ կապված խնդիրները։
Ինչպես նշում են գիտնականները, այս տաբատը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի խնդիրներ ունեցող մարդկանց քայլելու ժամանակ։ Բացի այդ, ռոբոտ–տաբատը կօգնի նրանց վեր կենալ հաշմանդամի սայլակից և բարձրանալ աստիճաններով։ Ակնկալվում է, որ այն նաև դյուրացնելու է նաև հագնվելու գործընթացը։
Մասնագետների խոսքերով՝ այս հայտնագործությունը նույնիսկ թույլ կտա ծերերին ազատվել հաշմանդամի սայլակների օգտագործումից։ Սակայն, հեղինակների կարծիքով, դրա վերջնական իրականացման համար դեռևս առնվազն տասը տարի է անհրաժեշտ։