Ստյոպա Սաֆարյանի գրառումը.
ՄԻԱՅՆ Հայկ Մարությանին բանավեճի հրավիրելով ԲՀԿ-ն ցանկանում է միաժամանկ երկու նապաստակ խփել. Ճանաչվել որպես Իմ քայլի թիվ մեկ մրցակից: Եթե նման ձևաչափով բանավեճը կայանա, ապա այդ դեպքում Իմ քայլին բանավեճում «հաղթելու» դեպքում մտածում է, որ կարող է հաջորդ քայլն անել ու մրցակցությունը թեժացնել առաջինը լինելու ուղղությամբ: Իսկ եթե բավաճում առավելություննեը Հայկ Մարությանի հետ այդքան էլ ցցուն չլինեն՝ ապա մտածում է շրջանցել Լույսին ու դառնալ երկրորդը:
Իրականում խելոք մտածված քայլ է: Պարզապես մյուս կողմերը հանգիստ կարող են արգելափակել այդ ձևաչափը՝ պնդելով, որ ԲՀԿ-ն ամենևին ֆավորիտ չէ: Ըստ այդմ եթե անգամ բանավեճ կազմակերպվի էլ, ապա դա կարող է լինել միայն բոլոր թեկնածուների մասնակցությամբ, իսկ այդ բանավեճի ժխորը պատկերացնել դժվար չէ: