
Այսօր իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Ամենայն, հավանականությամբ, Գևորգյանին ազատել են աշխատանքից Տարոն Մարգարյանի լուսանկարը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի գլխավոր էջում պահելու համար, քանի որ վերջինիս ազատվելուց անմիջապես հետո կայքի գլխավոր էջում Տարոն Մարգարյանի նկարը փոխարինվեց բաններով: Աշխատանքից ազատվել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը`իր դիմումի համաձայն: