ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
ԱՀԱԶԱՆԳ
Հայ ժողովուրդը ամիսներ առաջ մեծ շուքով նշեց Սարդարապատի ճակատամարտի 100 -ամյակը, կարևորելով այդ ճակատամարտի և դրա մասնակիցների դերը հայության գոյատևման հարցում:
Երրորդ գյուղի գերեզմանցում գտնվում է այդ ճակատամարտում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանոց, ուր ամփոփված են այդ ճակատամարտում զոհված 9 սպաների, 9 զինվորների, ինչպես նաև 1920թ, բոլշևիկների կողմից գնդակահարված երեք սպաների աճյունները:
Վերելք միությունը արդեն քանի տարի Սարդարապատի ճակատամարտի օրը նշում է եղբայրական գերեզմանոցում խնկարկում անելով, տարածքը բարեկարգելով:
Իր երախտագիտութունը հայտնելով հերոսներին՝ Վերելք միությունը իր միջոցներով նախաձեռնել է հերոսների հուշակոթողի նախագիծը պատվիրելու աշխատանքները , նպատակ ունենալով եղբայրական գերեզմանոցը վերածել սրբավայրի:
Բայց ահա սեպտեմբերի 16-ին հայտնաբերեցի, որ եղբայրական գերեզմանոցում թաղում է իրականացվել, որը չկար մայիսի վերջին մեր այցի ժամանակ:
Առայժմ ձեռնպահ կմնամ կատարվածի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, առայժմ դիմում եմ վարչապետին ու Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով ուսումասիրել կատարվածը և հանդես գալ պարզաբանումով, թե ինչ իրավունքով, ինչու է թաղման իրավունք տրամադրվել սրբազան այդ տարածքում:
Արծրուն Պեպանյան
Գրող, հրապարակախոս, Վերելք միության հիմնադիր:
Հ.Գ. Խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տարածել սույն բաց նամակը:
Հ.Գ- 2. Վաղը Վերելք միությունը նամակով կդիմի ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետարանին: