
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է«Սելֆի ժամ» միջոցառումը։ Ինչպես սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։
«Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագիրը բավականին հագեցած է լինելու և ապակենտրոնացված։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում լինելու են համերգներ, բեմականացումներ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հնչելու է տարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, փոփ, ջազ և այլն»,- ասաց նախարարը։
Միջոցառումներին մասնակցելու են խմբեր մարզերից, լինելու են հյուրեր Արցախից։