Irakanum.am-ն իր հրապարակումներից մեկում գրել էր, որ տարիներ շարունակ ՀՀԿ-ի համար ընտրություններում ձայներ բերող, Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների համար «վիզ դնողներից» շատերը իշխանափոխությունից հետո հանգրվանել են «Քաղաքացիակական պայմանագիր» կուսակցությունում, և ինչպես ակնհայտ է դառնում, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ դռնեդուռ ընկած «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին են փառաբանում և ուղեկցում նրան։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հետևյալ բովանդակությամբ գրառումն է ակտիվորեն տարածվում։
Սա Երանոսյան Էդուարդն է, Արաբկիրի սպորտդպրոցի տնօրենը, ով երկար տարիներ եղել է Արաբկիրի ՀՀԿ կառույցի փոխնախագահ։
Նախորդ խորհրդարանական ընտրություններին ակտիվ աշխատում էր Սամվել Ալեքսանյանի՝ նույն ինքը Լֆիկի համար: Ինչպես է երևում է նկարներից այժմ նախասիրությունները փոխվել են և այժմ ողջ եռանդով աշխատում է Հայկ Մարությանի օգտին։ Ի դեպ նրա թիմակիցները համառորեն պնդում են, որ շուտով Էդուարդ Երանոսյանը կնշանակվի Արաբկիրի թաղապետ։