Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մոտակա ժամանակրներս Ադրբեջանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ… Մամեդյարովը նաև հայտնել է, որ Բաքուն շահագրգռված է էլ ավելի խորացնել հարաբերությունները ՇՀԿ-ի հետ…
ՇՀԿ-ն, որը ձևավորվել է 2001 թ-ին ՌԴ-ի, Չինաստանի և միջինասիական հանրապետությունների կողմից որպես տնտեսական համագործակցության կազմակերպություն, վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային խոշոր քաղաքական և տնտեսվարող սուբյեկտների մոտ… 2017 թ-ին կազմակերպությանն անդամակցեցին Հնդկաստանը և Պակիստանը…
Ադրբեջանը,ով ունի «համագործակցության գործընկերոջ» կարգավիճակ շուտով «կբարձրանա» և կստանա կազմակերպության դիտորդի կարգավիճակ… Իսկ ՀՀ-ն դեռ հապաղում է՝ մնալով «համագործակցության գործընկերոջ» կարգավիճակում…
Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտոնական Բաքուն Պուտինին հաճոյանալու նպատակով վերջին շրջանում նաև բավական «լուրջ» քննարկում է ՀԱՊԿ անդամ դառնալու հնարավորությունը…