
Ռուբեն Շուխյանի հրապարակումը. «Պատկան մարմինների ուշադրությանն եմ ցանկանում հրավիրել լուսամփոփի տեսքով ահա այս գովազդային վահանակի վրա, որը գտնվում է Երևանի Կարապի լճում՝ կղզու հարևանությամբ: Գտնում եմ, որ վահանակն այս վայրում տեղադրելն ուղղակի անընդունելի է, քանի որ ամբողջովին խաթարում է պուրակային ճարտարապետության փայլուն նմուշ հանդիսացող Կարապի լճի ընդհանուր հորինվածքը: Ուստի՝ հորդորում եմ գովազդային նշված լուսամփոփ- վահանակը լճի տարածքից դուրս հանել և տեղադրել մեկ այլ վայրում»: