Samsung-ն այլևս էժանագին սմարթֆոններ չի արտադրի. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Samsung-ն այլևս էժանագին սմարթֆոններ չի արտադրի. 1in.am

Samsung կորպորացիան նախատեսում է դադարեցնել բյուջետային Galaxy J սմարթֆոնների արտադրությունը։ Այս մասին գրում է կորեական Etnews պարբերականը։

Տվյալ պահին Samsung-ը սմարթֆոնների չորս շարք ունի. բյուջետային J, միջինբյուջետային A և ֆլագմանային S և Note։

Աղբյուրը հավաստում է, որ Galaxy J-ի փոխարեն ընկերությունը կընդլայնի Galaxy A սմարթֆոնների արտադրությունը։ Նշվում է, որ նման որոշումը կապված է ասիական շուկայում բարձր մրցակցության հետ։ Նոր սարքավորումների շնորհանդեսը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 11-ին։

1in.am