Երկար ստատուս, «բացատրեք անգրագետիս» վերնագրով
Advertisement 1000 x 90

Երկար ստատուս, «բացատրեք անգրագետիս» վերնագրով

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է առաջնագիծ ու ըստ նրա խոսնակի, դա պատահական այց չէր այլ` պլանավորված։
Այս կոնտեքստում խնդրում եմ բացատրեք անգրագետիս, թե ինչի վարչապետի այցից երկու օր առաջ երկրի փոխվարչապետերը մեծ պատվիրակությունով այցելում` Արցախ: Չեմ ջոգում էլի իմաստը որնա, որ վարչապետի այցից երկու օր առաջ մեծ-մեծ պատվիրակությունով Արցախ այցելելը, հատկապես, եթե լուրջ քննարկելու բաներ կան. էնա վարչապետը գնալուա ու իրանցից լավ կարա քննարկի։

Ինձ, անգրագետիս, թվում է, որ սրա միակ իմաստը էն էր, որ Կապան կատարած ոչ պետական այցը սղցվի ու պաշտոնականի տակ մտցվի։

Ուրիշ բացատրություն չկա, թե ինչի պիտի երկրի երկու փոխվարչապետերը միասին այցելեն Արցախ այն ժամանակ, երբ երկրի վարչապետը պլանավորած այց պետք է կատարեր երկու օր հետո։

Վապշե Արցախ կատարվելիք «պաշտոնական» այցերից հետո շատ «պատահական» ոչ պաշտոնական այլ այցեր են տեղի ունենում, որոնք շատ զարմանալի համընկում են։

Եսիմ։ Եթե լուրջ հիմնավորումներով պատասխան տաք բեսամբ շնորհակալ կլինեմ։ Կանխավ մերսի։

Հ․Գ․ Տենց էլ բաց նամակիս չպատասխանեցին ու կարելի է ենթադրել, որ երկրի փոխվարչապետերը ու ԿԳ և տարածքայինի նախարարները պետության հաշվին տրամադրված մեքենան ու բենզինը ծախսել են կուսակցաշինության գործերին։ Հանրապետականի քսերոքս 🙂

«Անկախ Հայաստան»



Նման նյութեր